Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Աջակցություն անապահովներին

Աջակցություն անապահովներին
17.01.2014 | 16:55

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինը, համագործակցելով «Մեծն Ներսես» ԲՀԿ-ի և «ԱՄՔՈՐ Արմենիա» բարեգործական հիմնադրամի հետ, վարչական շրջանում հաշվառված 500 սոցիալապես անապահով ընտանիքների հատկացրեց ձմեռային ճտքակոշիկներ, մանկական հագուստ և հիգիենիկ պարագաներ:

Դիտվել է՝ 2361

Մեկնաբանություններ